Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Եվրոպայում խորհրդարանական ընտրություններ են

Եվրոպայում խորհրդարանական ընտրություններ են
23.05.2014 | 14:53

Մոտ 400 միլիոն եվրոպացիներ երեկվանից կարող են մասնակցել մինչև մայիսի 25-ը ընթացող Եվրախորհրդարանի ընտրություններին:

Այսօր քվեարկություն է անցկացվում Չեխիայում և Իռլանդիայում, իսկ մայիսի 24-ին այն կանցկացվի Լատվիայում, Մալթայում և Սլովակիայում:

Քվեարկությունների միջոցով ընտրվելու են 751 ներկայացուցիչներ, որոնք 2014-19 թվականներին կմասնակցեն Եվրոպական խորհրդարանի նիստերին:

Խորհրդարանում տեղերը բաշխվում են ըստ երկրների բնակչության քանակի: Ամենաշատ մանդատը Եվրախորհրդարանում ունի Գերմանիան՝ 96 ներկայացուցիչ, Ֆրանսիան՝ 74, և Միացյալ Թագավորությունն ու Իտալիան՝ 73-ական: Ամենաքիչ ներկայացուցիչներ՝ 6-ական մանդատ, ունեն Լյուքսեմբուրգը, Կիպրոսը, Մալթան և Էստոնիան:

Դիտվել է՝ 2523

Մեկնաբանություններ